Wednesday, March 15, 2017

Ողջոյն Հայրիկ - Բժշկ. Արա Աբէլեան


  
Բժշկ. Արա Աբէլեան կը Գրէ.

                           Ողջոյն Հայրիկ                

Անվէրջ յուշերու շարք մը հիմա կերկարի,
Տարիներու անջրպետը, Ովկեանոսներ ու լեռներ,
Չկասեցնեն հին օրերու յուշատօնը այս բարի:
Ողջոյն Հայրիկ , 
կանցնին շուտով Այս խենթ Մարտի
անձրևները Սաստիկ.
Գարուն կու գայ ,ժամանակն է տիւզաղաճի ածուներուն ակոսները բանալու:
Մանուշակներ պուրակ -պուրակ
քուն կը մտնեն մայրիներու ստուերին
Հայլմներեին փաթթուած երեկոյան ցուրտ
ժամուն: 
Յիշստակիդ համար հիմա Սուրճ մը դնենք Մաղմողին,տաքուկ բոյրովը հաղորդուինք վերստին:
Հանգչիր, Հայրիկ,բարի Հայրիկ կաղնիներու Ստուերին:
կանկարները կողովներով տափասայի դաշտերէն ով կը բերէ Ծաղկազարդի այս տօնին.
Պատուաստելու ժամանակն է ,ըլլայ տիւլլի ,խնձորենի ,տանձենի...
դեռ կը սպասեն ,լուռ կը ծլին ,
փսփսալով իրենց մէջ ,թէ ով արդեօք
պիտի յօտէ իրենց ոստերն այս տարի
Կանուխ գացիր , ետ չի դարձար պարտէզէն.
Քեզ փնտռեցի օտար երկրի անհիւրընկալ ափերէն
Ու կանչեցի ,ամուր , սրտով ,Ձէնով 
Օհանի շունչով 
--
Ուր ես , Հայրիկ 
տասնամեակները շուտ անցան 
Քու թոռներդ ,Ծոռներդ ,հասակ առած ,
Քու հմայքդ կը պահեն:
Դուն չես Մեկնած արդար Հայրիկ ,դուն մեր մէջն ես Անբաժան
Քու յուշերով մենք կը սփոփենք մեր սրտերը անձկագին
և մեր տղոց, աղջիկներուն , դուն կտակ ես թանկ Անգին:
  
Մարտին բոլոր Կանուխ բացուող ծաղիկներէն կազմուած ,
Փունջ մը բոյրով , յիշատակիդ ուխտի կերթանք նոր խանդով
Տօն է մեզի ,հպարտութեան , պարծանքի ,
Այսպէս Հայրիկ , բարի Հայրիկ երկրի վրայ մենք ունինք:
Աստուածային հոգածութեան,երկինքներու կամարին
Կը բարձրանաս մեր լեռներու բարձունքները , կամ կը հանգչիս ,մեր ծառերու զով ստուերին :
Ու անցորդներ ,օտար թէ մօտ , երբ կը կանգնին Քէօրքիւնէի փշակաղնի ծառին մօտ. թող միշտ յիշեն ,ու զրուցէն անդադար ,թէ անցեալին,բարի մարդ մը ,
Տիւզաղաճի կտրուկ ճամբէն մեղմաբար ,
Թէթև քայլքով , բարի դէմքով ,
Աղօթքի պէս դէպի երկինք բարձրացաւ :

 
Ժօզէֆ, Յովհանէս եւ Աստղիկ Աբէլեաններ

No comments:

Post a Comment